Անհայտ անձինք ներխուժել են Աֆղանստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տուն և ապա ականապատ ավտոմեքենա են պայթեցրել
Համաշխարհային ՄամուլԱնհայտ զինված անձինք մտել են Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլա Խան Մոհամմադիի Քաբուլում գտնվող տուն, որից հետո շենքի մոտ պայթյունի ձայն է լսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ականատեսի:
Նրա խոսքով՝ նախ պայթյուն է տեղի ունեցել Իրանի դեսպանատան դիմացի անցակետում: Հետո կրակոցների ձայներ են լսվել:
Դրանից հետո մի քանի զինված անձինք մտել են Աֆղանստանի պաշտպանության նախարարության ղեկավար Բիսմիլլահ Խան Մոհամմադիի տուն, որի կողքին նույնպես ականապատ մեքենա է պայթել: Տեղական ԶԼՄ -ները, վկայակոչելով զինվորականներին, հայտնում են, որ միջադեպի արդյունքում՝ պաշտպանության վարչության պետը չի տուժել: