Աֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա հարձակման արդյունքում՝ ութ մարդ է զոհվել
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանի պաշտպանության նախարարի տան վրա հարձակման արդյուքնում՝ ութ մարդ է զոհվել, հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
«Ութ խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 20 մարդ, այդ թվում՝ Մոհամմադիի տան պահակները, վիրավորվել են», - ասել է նա՝ հավելելով, որ այս թիվը կարող է փոխվել:
Դեպքի վայրի ականատեսը և Քաբուլի ոստիկանության աղբյուրը «ՌԻԱ հայտնել են, որ հարձակումը տևել է մոտ հինգ ժամ։ Հնարավոր է եղել ոչնչացնել հինգ մահապարտի:
Ինչպես հայտնի է, անհայտ զինված անձինք մտել են Աֆղանստանի պաշտպանության նախարար Բիսմիլա Խան Մոհամմադիի Քաբուլում գտնվող տուն, որից հետո շենքի մոտ ականապատ ավտոմեքենա էին պայթեցրել։ Մոհամմադին և նրա ընտանիքի անդամները չեն տուժել: