Իսպանիա տանող ճանապարհին ավելի քան քառասուն միգրանտ է մահացել
Համաշխարհային ՄամուլԱվելի քան 40 միգրանտ է մահացել Իսպանիայի Կանարյան կղզիներ տանող ճանապարհին, հայտնում են իրավապաշտպանները:
Նավակը շրջվել է Դախլայի շրջանում՝ (Արևմտյան Սահարա) ափից հեռանալուց կես ժամ անց, Twitter-ի իր էջում գրել է «Սահմաններով անցնելով» հասարակական կազմակերպության ղեկավար Ելենա Մալենոն: Նրա խոսքով՝ զոհվել է 30 կին, 8 երեխա և 4 տղամարդ, 10-ը կարողացել է փրկվել:
Իրավապաշտպանների տվյալներով՝ միայն 2021 թվականի առաջին վեց ամիսներին Իսպանիա տանող ճանապարհին մահացել է 2087 միգրանտ: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տարեսկզբից մինչև օգոստոսի -ը 16 500 անօրինական ներգաղթյալներ երկիր մուտք են գործել տարբեր եղանակներով, այդ թվում՝ 15 300-ը՝ ծովային ճանապարհով: