Թուրքիայում ջրհեղեղի հետևանքով՝ 4 մարդ է մահացել (լուսանկարներ)
Համաշխարհային Մամուլ
Թուրքիայի Սև ծովի ափին գտնվող Կաստամոնու նահանգում տեղի ունեցած հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով՝ չորս մարդ է զոհվել:
«Չորս մարդ մահացել է Կաստամոնուում ջրհեղեղի հետևանքով, մեկը անհետացել է Բարթինում», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բնական աղետի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին Սինոպ, Բարտին, Կաստամոնու նահանգներում ջրհեղեղների և սելավների հետևանքով՝ 13 զոհի մասին։ Սինոպ նահանգի Այվանջիկ քաղաքի հիվանդանոցը տարհանվել է:

















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել