Թուրքիայում շարունակվում են ջրհեղեղներն ու սելավները. փրկարարները ուղղաթիռներով տարհանում են մարդկանց
ՏեսանյութերԹուրքիայում հորդառատ անձրևների պատճառով շարունակվում են ջրհեղեղներն ու սելավները:
Տարերային աղետի շրջանում որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, տարհանվել է ավելի քան 600 մարդ։ Մոտ 300 բնակավայր մնացել է առանց հոսանքի։ Կամուրջների փլուզման և ճանապարհային ենթակառուցվածքների վնասման պատճառով արգելափակվել է երթևեկությունը նահանգի ավտոճանապարհների մեծ մասում, այդ թվում Բարթըն-Քարաբյուք մայրուղին։ Քասթամոնու նահանգի Բոզքուրթ քաղաքում փլուզվել են մի քանի բարձրահարկ շենքեր։ Փլատակների վրա աշխատում են փրկարարները, որոնք ուղղաթիռներով են դուրս հանում մարդկանց: Առավելապես տուժել են Սինոփի և Բարթնի բնակիչները:
Հիշեցնենք, որ երկրում վերջին շրջանում մոլեգնում են նաև անտառային հրդեհները։ Կրակը ընդհուպ մոտեցել է բնակելի թաղամասերին ու հյուրանոցներին։