ԱՄՆ֊ն Թալիբանին խնդրել է չմտնել Քաբուլ, քանի դեռ չի տարհանել իր քաղաքացիներին
Համաշխարհային Մամուլ
Աֆղանստանի հաշտեցման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը կոչ է արել արմատական «Թալիբան» շարժման զինյալներին չմտնել Քաբուլ, քանի դեռ Միացյալ Նահանգները մայրաքաղաքից չի տարհանել իր քաղաքացիներին և աֆղան աշխատակիցներին:
Հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի տարհանումը, կամ արդյո՞ք Վաշինգտոնը կկարողանա հաջողությամբ իրականացնել այն:
Պարբերականի տվյալներով՝ Քաբուլում կա առնվազն 10 հազար ամերիկացի քաղաքացի:
Նշվում է, որ թալիբներն արձագանքել են՝ կոչ անելով ԱՄՆ-ին դադարեցնել օդային հարվածները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)