Աֆղանստանում անցումային կառավարության ղեկավար են ընտրել. երկրի նախագահը կլքի պաշտոնը
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Ալի Ահմադ Ջալալին նշանակվել է անցումային կառավարության ղեկավար, այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ավելի վաղ Թալիբները հայտարարել էին Աֆղանստանի ողջ տարածքի վրա իրենց վերահսկողության հաստատման մասին: Թալիբններն ու Աֆղանստանի կառավարությունը բանակցություններ են վարում կառավարությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու համար: Թալիբան շարժման իշխանության հաստատման մասին լուրը լսելուն պես Քաբուլի բնակիչները փորձել են լքել քաղաքը: Նրանց ԱՄՆ ռազմաօդային ուժերն ուղղաթիռների միջոցով տարհանում են, ինչպես նաև հյուպատոսական բաժինը վիզաներ տրամադրում Քաբուլի օդանավակայանում, քանի որ ցամաքային անցակետերը թալբների վերահսկողության տակ են անցել, և դուրս գալու միակ ճանապարհը օդային ճանապարհն է:
Al Arabyia հեռուստաալիքը նաև հայտնում է, որ առաջիկա ժամերին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին պետք է հրաժարական ներկայացնի, եթե չներկայացնի ինքնակամ, ապա 2 օրում կսպանվի: