Թալիբները խաղաղ բնակիչներից պահանջում են հանձնել զենքն ու զինամթերքը
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանի նոր իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են արել հանձնել զենքերը, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:
«Աֆղանստանի խաղաղ բնակիչները պետք է զենքն ու զինամթերքը հանձնեն «Թալիբանի» լիազորված անդամներին», - շարժման ներկայացուցչի խոսքը մեջբերում է Reuters-ը:
Հանրապետությունից ամերիկյան զորախմբի դուրսբերման ֆոնին ապստամբները արագորեն գրավեցին բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումները։ Օգոստոսի 15 -ին նրանք մտան Քաբուլ:
Նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարեց իր հրաժարականի մասին և լքեց երկիրը:
Մի քանի ժամ անց թալիբները հայտարարեցին, որ 20 տարի տևած պատերազմը ավարտվել է, և առաջիկայում պետք է որոշվի կառավարման նոր ձևը: Նրանք չեն համաձայնում անցումային կառավարության ձևավորմանը: