Բայդենը նշել է այն երկրները, որտեղից ահաբեկչության սպառնալիք կա
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին, հայտարարել է, որ Սիրիայից և հարևան այլ երկրներից ահաբեկչության ավելի մեծ սպառնալիք կա ԱՄՆ֊ի նկատմամբ:
Բայդենը ABC-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են «Ալ-Քաիդան» և «Իսլամական պետությունը», «բազմանում են»:
«Միացյալ Նահանգների համար շատ ավելի լուրջ սպառնալիք կա Սիրիայից՝ համեմատած Աֆղանստանի հետ: Շատ ավելի լուրջ սպառնալիք կա Արևելյան Աֆրիկայից», - հավելել է ԱՄՆ առաջնորդը: