Բայդենը թալիբների համար «էքզիստենցիալ ճգնաժամ» է կանխատեսել
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «Թալիբան» շարժումը չի ձգտում միջազգային ճանաչման՝ գոյաբանական խնդիրների բախվելու ճանապարհով:
«Նրանք էքզիստենցիալ ճգնաժամ են ապրում», - ասել է Բայդենը ABC-ին տված հարցազրույցում:
ԱՄՆ նախագահը չի հավատում, որ թալիբները փոխվել են 2001 թվականից ի վեր, երբ ԱՄՆ֊ն մուտք գործեց Աֆղանստան: Այս պահին շարժման ճգնաժամի էությունը, ըստ Բայդենի, նրանում է, թե «արդյո՞ք նրանք պետք է ճանաչվեն միջազգային հանրության կողմից»: «Ես վստահ չեմ, թե ինչ են նրանք ցանկանում», - ասել է Բայդենը:
Նրա խոսքով՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը միշտ էլ որոշ չափով անկանոն կլիներ՝ անկախ այն բանից, թե երբ համապատասխան որոշումը կկայացվեր:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան