Մակրոնն ու Պուտինը քննարկել են ԼՂ հարցը
Համաշխարհային ՄամուլՌԴ և Ֆրանսիայի ղեկավարները` Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Նրանք քննարկել են Ուկրաինային, Աֆղանստանին վերաբերող հարցեր:
Պուտինն ու Մակրոնը քննարկել են նաև ԼՂ խնդիրը, իրանի միջուկային ծրագիրն ու մի շարք այլ տարածաշրջանային հարցեր:
Ֆրանսիայի նախագահի խնդրանքով Պուտինը նրան տեղեկացրել է ԼՂ հարցով 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքի վերաբերյալ:
«Արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման և բնակչության հումանիտար կարիքների ապահովման ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտներում հետագա համատեղ աշխատանքն, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- հաղորդում են Կրեմլի մամուլի ծառայությունից: