«Թալիբան» շարժման ներկայացուցիչը երկրներին հրավիրել է վերականգնել Աֆղանստանը և արդյունահանել ռեսուրսները
Համաշխարհային Մամուլ«Թալիբան» արմատական շարժման Քաթարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինը օտարերկրյա պետություններին հրավիրել է՝ մասնակցելու Աֆղանստանի վերակառուցմանը և դրա բնական պաշարների զարգացմանը: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Ariana News հեռուստաալիքը:
«Մենք նոր ենք դուրս եկել պատերազմի և ավերածությունների փուլից և մտել ենք նոր փուլ, երբ Աֆղանստանի ժողովուրդն այլ երկրների օգնության կարիք ունի: Նրանք պետք է օգնեն մեզ՝ առողջապահության, ենթակառուցվածքների, կրթության, այլ ոլորտները վերականգնելու հարցում: Նրանք կարող են գալ և զարգացնել մեր բնական պաշարները», - ասել է նա:
Շահինը նշել է, որ «սա շարժման հրավեր է բոլոր երկրներին», և «Թալիբանը» «գնահատում է ցանկացած պետության օգնությունը Աֆղանստանի պատմության նման կրիտիկական պահին»: