Քաբուլի օդանավակայանում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ
Համաշխարհային Մամուլ
Երկուշաբթի առավոտյան Քաբուլի օդանավակայանում, Աֆղանստանի անվտանգության ծառայության և անհայտ անձանց միջև, փոխհրաձգությունը է տեղի ունեցել։ Զոհվել է մեկ աֆղան անվտանգության ծառայող: Այս մասին հայտնում է Բունդեսվերի՝ Գերմանիայի զինված ուժերի թվիթերյան էջը:
«Այսօր առավոտյան Աֆղանստանի անվտանգության ուժերի և անհայտ անձանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ: Աֆղանստանի անվտանգության սպա է զոհվել, ևս երեքը վիրավորվել են», - հայտնել են Գերմանիայի զինված ուժերը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան