Աֆղանստանի նախագահը պետական գանձարանից 169 միլիոն դոլար է գողացել․ Աֆղանստանի դեսպան
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Ղանին գանձարանից գողացել է 169 միլիոն դոլար։ Այս մասին ասել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը:
Նախագահ Ղանիի փախուստը նա անվանել է «պետության և ազգի դավաճանություն» և ասել, որ նա պետական գանձարանից «գողացել է 169 միլիոն դոլար»:
Դեսպանը միաժամանակ ասել է, որ փոխվարչապետ Ամրուլլահ Սալեհին ճանաչում է՝ որպես Աֆղանստանի ղեկավար: «Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը կկատարի նրա պարտականությունները, ուստի Ամրուլլահ Սալեհն այժմ պետության ղեկավարն է», - ասել է դեսպանը:
Ագբարը նաև ասել է, որ ինքը կկապվի Ինտերպոլի հետ՝ Աշրաֆ Ղանիին ձերբակալելու խնդրանքով, որպեսզի նրան տեղափոխեն միջազգային դատարան: