ՌԴ֊ում 31 ահաբեկիչ է ձերբակալվել
ՌուսաստանՌԴ ԱԴԾ-ն, Ներքին գործերի նախարարության և Ռուսական գվարդիայի հետ միասին, բերման է ենթարկել «Կատիբա Թավհիդ Վալ֊Ջիհադի» 31 անդամների, այդ թվում՝ ինչպես սովորական անդամների, այնպես էլ առաջնորդների:
Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Մոսկվայում, Նովոսիբիրսկում, Նովոսիբիրսկի մարզում, Յակուտսկում, Կրասնոյարսկում և Կանսկում:
Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները հավաքագրել և նորակոչիկներ են ուղարկել պատերազմական գոտիներ, ֆինանսավորել են Սիրիայում զինյալներին, ինչպես նաև ահաբեկչական հանցագործություններ կատարելու կոչ են արել:
Հայտնաբերվել են արգելված կրոնական գրականություն, քարոզչական տեսանյութեր, ինչպես նաև հաղորդակցության միջոցներ և բանկային քարտեր:
Հարուցվել են քրեական գործեր, շարունակվում են օպերատիվ-որոնողական աշխատանքները: