Քաբուլի օդանավակայանում առաջիկա ժամերին ահաբեկչություն կարող է լինել․ Մեծ Բրիտանիայի ՊՆ
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները Քաբուլի օդանավակայանում ահաբեկչություն են սպասում առաջիկա ժամերի ընթացքում, հայտարարել է Միացյալ Թագավորության զինված ուժերի քարտուղար Ջեյմս Հեփին:
«Մեկ շաբաթվա ընթացքում հետախուզությունն ավելի համոզվեց, որ օդանավակայանում սպասվում է մոտալուտ հարձակում», - ասել է նա Sky News- ին:
Ըստ վարչության պետի՝ «Իսլամական պետության» զինյալները գիտակցում են, որ զանգվածային տարհանման պատճառով՝ այնտեղ շատ մարդիկ են կենտրոնացած, և դա «նրանց հնարավորություն է տալիս ցնցող բան անել»:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ էր տվել չմեկնել քաղաքի այս հատվածը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան