Քաբուլի օդանավակայանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր և վիրավորներ
Համաշխարհային ՄամուլՔաբուլի օդանավակայանում պայթյուն է որոտացել: Պայթյունը տեղի է ունեցել արևմտյան կառավարությունների՝ հավանական հարձակման մասին նախազգուշացումներից հետո։ Հարձակման փաստը հաստատել է Պենտագոնը:
Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ զոհվել է առնվազն 11 մարդ, հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրներին: Ըստ վերջին տվյալների՝ տուժել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ ամերիկացի զինվորներ:
Պայթյունը կարող էր տեղի ունենալ մահապարտի գործողությունների արդյունքում: Կան տեղեկություններ, որոնց համաձայն երկու պայթյուն է որոտացել:
Հայտնի է, որ աֆղան բնակիչների ամբոխը արդեն մեկ շաբաթ է՝ հավաքվում է օդանավակայանի մոտ՝ փորձելով փախչել երկրից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արևմտյան հետախուզական ծառայությունները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ֊ն, նախազգուշացրել են սպասվող ահաբեկչության մասին։ Մեծ Բրիտանիան և Գերմանիան սպառնալիքն անվանել են «հնարավորինս լուրջ»: