«Թալիբանը», Քաբուլի օդանավակայանի բացումից հետո, աֆղաններին թույլ կտա արտասահման մեկնել
Համաշխարհային ՄամուլԱֆղանցիները կկարողանան մեկնել արտերկիր Քաբուլի օդանավակայանի քաղաքացիական հատվածի բացումից հետո, ասել է Քաթարում «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
Նա ասել է, որ հինգշաբթի օրը «Թալիբանի» պատվիրակությունը Քաթարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է ֆրանսիացի բանակցող Ֆրանսուա Ռիսիերի և այլ դիվանագետների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քաղաքական հարցեր և իրավիճակը Աֆղանստանում:
«Իսլամական էմիրության պատվիրակությունը (Թալիբանի քաղաքական համակարգի ինքնանունը) հաստատել է, որ վավեր փաստաթղթեր ունեցող յուրաքանչյուր աֆղանստանցի կարող է մեկնել արտասահման, և բոլոր աֆղանցիներին կտրամադրվեն համապատասխան ճանապարհորդության պայմաններ օդանավակայանի քաղաքացիական մասի բացումից հետո», - գրել է «Թալիբանի» ներկայացուցիչը Twitter-ում: