Հայտնի է Աֆղանստանի կառավարության ձևավորման մասին հայտարարության հետաձգման պատճառը
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման հետաձգման պատճառներից մեկը թալիբների և նրանց աջակցող ահաբեկչական խմբավորման միջև տարաձայնությունն է:
«Պաշտոնական կառավարության հայտարարության ուշացման պատճառներից մեկը «Թալիբանի» և «Հաքքանի» ցանցի հակասությունն է», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Աֆղանստանի նոր կառավարությունը կղեկավարի «Թալիբանի» քաղաքական գրասենյակի ղեկավար Մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը: Հաղորդվել է, որ նոր կառավարությունում բարձր պաշտոնները, բացի Բարադարից, զբաղեցնելու են «Թալիբան» շարժման առաջնորդի տեղակալ Մոհամադ Յակուբը և «Թալիբան» շարժման քաղաքական գրասենյակի տեղակալ Շեր Մոհամմադ Աբասի Ստանեկզայը: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ նոր կառավարության մասին կարող է հայտարարվել ուրբաթ օրը: