Հայաստանի պահանջով՝ Սերբիայում ձերբակալվել է ԵԱՀԿ֊ում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպանը
Համաշխարհային ՄամուլՍերբիայի իրավապահ մարմինները, ՀՀ իշխանությունների նախաձեռնած միջազգային պատվերի հիման վրա, բերման են ենթարկել Վիեննայում ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Միլենովսկին ձերբակալվել է օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիա մուտք գործելու համար «Պրեսևո» սահմանային կետը հատելիս, սակայն միայն սեպտեմբերի 3-ին է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դա հաստատել:
Ավելի վաղ՝ 2018 -ին, Հյուսիսային Մակեդոնիայից երեք դիվանագետներ, Միլենկովսկու գլխավորությամբ, Հայաստանից հեռացրել դուրս են բերել երկրի նախկին կառավարության ներկայացուցչին, որը մեղադրվում էր մեծ գումարներ յուրացնելու մեջ: