Գերմանիայում սկսվել է ՌԴ Պետդումայի ընտրությունների վաղաժամ քվեարկությունը
Համաշխարհային ՄամուլԳերմանիայի Էրֆուրտ քաղաքում սկսվել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններում ընտրողների որոշակի խմբերի վաղաժամկետ քվեարկությունը, հայտնում է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը:
«Էրֆուրտում ընտրողների որոշակի խմբերի վաղաժամ քվեարկությունը սկսվել է՝ ըստ ծրագրի», - հայտնել են նախարարությունից:
Սեպտեմբերի 11-ին ընտրողների որոշակի խմբերի վաղաժամկետ քվեարկություն կանցկացվի Գերմանիայի ևս երեք քաղաքներում`Դրեզդենում, Մագդեբուրգում, Շտուտգարտում: Սեպտեմբերի 12-ին քվեարկությունը հնարավոր կլինի անցկացնել Ռոստոկում և Շվերինում: Ընտրատեղամասերը կգործեն ընտրողների պահանջներին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բնակության վայրերում:
Պետդումայի ընտրությունները տեղի կունենան այս տարի՝ սեպտեմբերի 17-19-ը: Կլինեն նաև մարզային և համայնքային ընտրություններ: