Պետդումայի պատգամավորն առաջարկել է մահապատիժ սահմանել մանկապիղծների համար
Համաշխարհային ՄամուլՌուսաստանում անհրաժեշտ է մանկապիղծների համար վերադարձնել մահապատիժը: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր, պետական շինարարության և օրենսդրության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովը, հաղորդում է Gazeta.Ru- ն:
«Մենք կարծում ենք, որ մանկապիղծներն ու ահաբեկիչները, մանկապիղծ մարդասպանները պետք է մահապատժի ենթարկվեն, վերացվի մահապատժի մորատորիումը՝ անկախ Եվրոպայի խորհրդի դիրքորոշումից, առաջնորդվենք երկրում ստեղծված իրավիճակով», - ասել է նա:
Եմելյանովը հավելել է, որ մորատորիումը վերացնելու որոշումը կախված կլինի Պետդումայի նոր կազմից:
ՌԴ֊ում Կիսելևսկից աղջիկների անհետացման մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 7-ին: Սեպտեմբերի 6-ին նրանք դպրոցից տուն չէին վերադարձել, և գիշերը ծնողները գնացել էին ոստիկանություն: Հարուցվեց քրեական գործ: Նրանց մարմինները հետագայում հայտնաբերվեցին: Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց տեղի 41-ամյա բնակիչը: Սկզբում նա հերքեց իր մասնակցությունը հանցագործությանը, բայց հետո խոստովանեց, որ բռնաբարել և խեղդամահ է արել աղջիկներին, ինչպես նաև ցույց տվեց այն վայրը, որտեղ թաքցրել էր նրանց մարմինները: