Ռուսաստանը պատրաստվում է ՆԱՏՕ-ի հետ պարտիզանական պատերազմի. National Interest
Համաշխարհային ՄամուլNational Interest ամերիկյան հրատարակությունը հոդված է հրապարակել ռուս-բելառուսական «Արևմուտք - 2021» ռազմավարական զորավարժության մասին: Դրանում սյունակագիր Մարկ Եպիսկոպոսը կարծիք է հայտնում, որ այդ կերպ ռուսները «պատրաստվում են ՆԱՏՕ-ի հետ պարտիզանական պատերազմի», փոխանցում է ՌԻԱ-ն:
Լրագրողը գրում է, որ զորավարժությունների հիմնական նպատակը բնավ էլ Արևմուտքի հետ հակամարտության դեպքում գործողությունների մշակումը չէ: Նա մատնանշում է, որ «զորավարժությունների զգալի մասը կանցկացվի ուրբանիզացված տեղանքում»: Սա, կարծում է հեղինակը, վկայում է պատերազմելու պարտիզանական մեթոդների վարժանքի մասին:
Եպիսկոպոսը նաև նշում է, որ Ուկրաինան, Լեհաստանը և Լատվիան մտահոգություն են հայտնել այս զորավարժությունների վերաբերյալ, սակայն նա նշում է, որ հիմք չկա ենթադրելու, որ Մոսկվան դրանք օգտագործում է հարևան երկրներում միջամտությունը քողարկելու համար: