Ռուսական բանտում մահացել է ազգությամբ վրացի օրենքով գող Շոշիան
Համաշխարհային ՄամուլՎոլոգդայում մահացել է օրենքով գող Նոդար Ջինչվելաշվիլին, որը քրեական աշխարհում հայտնի է Շոշիա մականվամբ: Նա 63 տարեկան էր: Այդ մասին հայտնում է Prime Crime-ը:
Նրա մահվան պատճառը չի նշվում: Նա ձերբակալվել է 2019 թվականի սեպտեմբերին՝ քրեական հիերարխիայում բարձր պաշտոն զբաղեցնելու մեղադրանքով: Շոշիան քառորդ դար վերահսկում էր Վոլոգդայի մարզը: Նա տեղափոխվեց տարածաշրջան 90-ականների սկզբին, ապա հաստատվեց Չերեպովեցում:
Շոշիան քութայիսցի էր: Նա 7 անգամ դատապարտված է եղել գողության, կողոպուտի, զենքի անօրինական շրջանառության համար ինչպես նաև չորս անգամ դատապարտվել է թմրանյութերի անօրինական շրջանառության համար: Նա «թագադրվել է» 1982 թվականին՝ Վրաստանի գաղութներից մեկում: Շոշիան այդ ժամանակ 24 տարեկան էր: