«Խելագարվել է»․ Թուրքերը ծաղրել են Զելենսկու խոսքերը Ռուսաստանի հետ լայնածավալ պատերազմի հավանականության մասին
Համաշխարհային ՄամուլԹուրքական Haber7 լրատվական կայքի ընթերցողները թերահավատորեն են վերաբերվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ռուսաստանի հետ հավանական պատերազմի մասին հայտարարությանը:
Մեկնաբաններն Ուկրաինայի առաջնորդին համարել են «խելագար»:
«Հավանաբար նա ցանկացել է բոլորին ծիծաղեցնել»,֊գրել է ընթերցողներից մեկը:
Մեկ այլ ընթերցող նշել է, որ նախկինում Զելենսկին կատակերգու էր, ուստի նման հայտարարություններից վախենալու բան չկա:
Ընթերցողները նախազգուշացրել են Ուկրաինայի նախագահին արևելյան հարևանի նկատմամբ ագրեսիվ գործողություններ չձեռնարկել:
«Կանգ առ, մի արա, հակառակ դեպքում՝ Ղրիմից հետո կկորցնես քո բոլոր հողերը», - գրել է կայքի օգտատերերից մեկը։ Մեկ այլ ընթերցող գրել է, որ Ուկրաինան ռազմական հակամարտություն է «խնդրում»:
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ իր երկրի համար Ռուսաստանի հետ լայնածավալ բախման հավանականություն կա: Նրա խոսքով՝ երկու պետությունների միջեև պատերազմը կլինի «Մոսկվայի ամենամեծ սխալը»: