Նոր Զելանդիայի բնակիչները պահանջել են վերանվանել երկիրը
Համաշխարհային Մամուլ«Մաորի» կուսակցության առաջնորդները սկսել են ստորագրահավաք, որով պահանջում են երկրի անունը փոխել պոլինեզիական «Աոտեարոա» անունով, հաղորդում է ռադիո RNZ-ն:
Նոր Զելանդիայի բնիկ ժողովուրդների քաղաքական կազմակերպության՝ «Մաորի» կուսակցության համանախագահներ Ռավիրի Վայտիտին և Դեբի Նգարևա-Փաքերը կարծում են, որ Նոր Զելանդիայի և նրա քաղաքների սկզբնական անունները խեղաթյուրված են, մերժված և անտեսված: «Արդեն անցյալում է, երբ մաորի լեզուն ստացել էր այս երկրում առաջին և պաշտոնական լեզվի կարգավիճակ: Մենք պոլինեզական երկիր ենք, մենք Աոետարոա ենք», - Վայտիտիի խոսքերը մեջբերում է RNZ ռադիոն:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ չի պաշտպանում երկրի անվանափոխության գաղափարը: «Մենք մտադիր չենք պաշտոնապես փոխել Նոր Զելանդիայի անունը: Բայց, միևնույն ժամանակ, ես կասեի, որ ինձ դուր է գալիս, թե ինչպես են մարդիկ խաչաձև օգտագործում տարբեր անուններ: Եվ ես կարծում եմ, որ այս պրակտիկան կընդլայնվի»,-ասել է Նոր Զելանդիայի կառավարության ղեկավարը:
Նրա խոսքով՝ անգլերեն լեզվի հետ մեկտեղ՝ մաորի լեզուն ճանաչվում է՝ որպես պաշտոնական լեզու։