Բայդենի մոտ հերթական անգամ հիշողության հետ խնդիրներ են առաջացել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցությունների ընթացքում մոռացել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի անունը:
Չորեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նրա ավստրալացի գործընկերը և Ամերիկայի առաջնորդը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով պաշտոնապես հայտնել են պաշտպանության և անվտանգության AUUKUS նոր գործընկերության ստեղծման մասին:
Նախաձեռնության շնորհանդեսին Բայդենը տեսաուղերձի միջոցով շնորհակալություն է հայտնել Ջոնսոնին՝ նրա անունը նշելով, ապա տևական դադարից հետո ԱՄՆ ղեկավարը շրջվել է դեպի Մորիսոնի էկրանը, մատնացույց արել նրան և ասել, որ ցանկանում է շնորհակալություն հայտնել Ավստրալիայի վարչապետին նույնպես։ Հետո նախագահը մի պահ նորից լռել է, իսկ հետո իր զրուցակցին անվանել «հակառակ կողմի տղա», «ընկեր» և «պարոն վարչապետ»:
Սպիտակ տան ղեկավարը բազմիցս սխալներ է թույլ տվել երկրների և նախագահների անունների հարցում: Մասնավորապես, իր ելույթներից մեկում նա շփոթել է Լիբիան և Սիրիան, մյուսում՝ Իրաքը և Իրանը, երրորդում՝ Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին: