Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
Ռուսաստան
Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 17-19-ը: Առաջին ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Պետական դումայի ընտրություններին մասնակցելու 14 կուսակցությունների ցուցակները՝ ընդհանուր 3 812 թեկնածուներով: Նրանցից բացի՝ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 2020 թեկնածուներ՝ միամանդատ ընտրատարածքներում: Նրանցից տասը ինքնառաջադրված են, մնացածը ներկայացնում են քաղաքական կուսակցություններ:
Օրենսդիր ժողովների ընտրությունները կանցկացվեն 39 մարզերում, իսկ մարզերի ղեկավարների ուղղակի ընտրությունները՝ ինը մարզերում: Եվս երեք մարզերում խորհրդարանի պատգամավորները կքվեարկեն մարզպետների օգտին:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)