Թուրքիան չի ճանաչում Ղրիմը՝ որպես Ռուսաստանի մաս․ Էրդողան
Համաշխարհային ՄամուլԱնկարան չի ճանաչում Ղիմի միացումը Ռուսաստանին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ:
«Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի միացումը Ռուսաստանին մենք չենք ճանաչում: Մենք պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանելու համար», - ասել է նա:
Թուրքիայի արտգործնախարարությունը նախօրեին շեշտել էր, որ թերակղզում Պետդումայի վերջին ընտրությունները Անկարայի համար իրավական ուժ չունեն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը չի ընդունում նման հայտարարությունները թուրքական կողմից: Նա նաև հույս է հայտնել, որ ապագայում Անկարան կփոխի իր դիրքորոշումը:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել է, որ Մոսկվան հետևություններ կանի թուրքական դիվանագիտական ծառայության հայտարարություններից հետո: