Գերմանիայում չափահաս բնակչության ավելի քան 74%-ը լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ
Համաշխարհային ՄամուլԳերմանիայում մեծահասակների ավելի քան 74%-ը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը:
«107 միլիոն պատվաստումներից հետո մեծահասակների 78,5% -ը և 12-17 տարեկան բնակիչների 40,6% -ը ստացել են առաջին դեղաչափը»,- հայտնել է առողջապահության նախարարությունը:
Ըստ Ռոբերտ Կոխի վիրուսաբանության ինստիտուտի՝ Գերմանիայում ավելի քան 80 միլիոն մարդ բնակչությամբ, ավելի քան 53 միլիոն մարդ լիովին պատվաստված է:
Գերմանիայում պատվաստումները սկսվել են անցյալ տարվա դեկտեմբերի վերջին: Առաջինը պատվաստվել են տարեց քաղաքացիները, բժիշկները և սոցիալական կարևոր մասնագիտություններով աշխատողները: