Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է թուրք-ռուսական հարաբերություններից․ Էրդողան
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը Սիրիայում մեծ նշանակություն ունեն։ Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրների հարաբերություններից, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է թուրք-ռուսական հարաբերություններից»,-ասել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը «մեծ նշանակություն ունեն»:
Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան կցանկանար, որ Միացյալ Նահանգները դուրս բերեր իր զորքերը Սիրիայից և Իրաքից, ինչպես դա արել էր Աֆղանստանում:
Նա պնդեց, որ Թուրքիան ներկա լինի Սիրիայում`երկիրը վերականգնելու նպատակով, և նաև հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրաքը և Թուրքիան կարող են միասին աշխատել` Սիրիայում և Իրաքում խաղաղության և կայունության հասնելու համար: