Թուրքիայում ռուսական ատոմակայանի առաջին բլոկը կբացվի 2022 թվականին․ Էրդողան
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելել է Մերսին նահանգում «Ռոսատոմ» ընկերության կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայան և հայտարարել, որ առաջին էներգաբլոկը գործարկվելու է 2022 թվականին: Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի ղեկավարի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունների ընթացքում:
«Այցելեցի Աքքույու, ատոմակայանի կառուցումն ընթանում է՝ ըստ ծրագրի: Ես տեղեկացա, որ ատոմակայանի շինարարությունը կավարտվի որոշակի ժամանակից հետո», - ընդգծել է Էրդողանը:
Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել էին Աքքույուի տարածքում ատոմակայան կառուցել։ Օբյեկտը կառուցվում է կոնցեսիոն սխեմայի համաձայն, երբ ռուսական կողմը միաժամանակ հանդես է գալիս՝ որպես օտարերկրյա օբյեկտի շինարար և սեփականատեր: