Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման
Համաշխարհային ՄամուլՓարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է մեկ տարվա ազատազրկման՝ 2012 թվականի նրա նախընտրական արշավի ֆինանսավորման ծախսերը գերազանցելու գործով, հաղորդում է աղբյուրը:
Ֆրանսիայի նախկին նախագահը ստիպված կլինի պատիժը կրել տանը՝ էլեկտրոնային հսկողության ներքո, ասել է դատավորը:
Դատարանը պարզել է, որ Սարկոզին տեղյակ է նախընտրական քարոզարշավի ծախսերի օրինական շեմին և զգուշացվել է ծախսերի հնարավոր գերակատարումների մասին: Չնայած դրան՝ Սարկոզին շարունակել է իր նախընտրական հավաքները:
Դատախազությունը պահանջել է, որ Սարկոզին դատապարտվի վեց ամսվա ազատազրկման: Բացի այդ՝ մեղադրող կողմը պահանջել է ևս վեց ամիս պայմանական ազատազրկում և 3 750 եվրո տուգանք: