Հայտնի է՝ որտեղ է իրականում Սահակաշվիլին
Համաշխարհային ՄամուլՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայում է, նա չի լքել երկիրը, հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստառադիոընկերությունը:
Նշվում է, որ պետության նախկին ղեկավարը վերջին չորս օրերին գտնվում էր Տրուսկավեց քաղաքում:
«Սահակաշվիլին Ամստերդամից մեկնել է Ուկրաինա սեպտեմբերի 24-ին, որից հետո նա չի լքել Ուկրաինայի տարածքը», - հաղորդում է հեռուստառադիոընկերությունը:
Հոկտեմբերի 1-ին Սահակաշվիլին տեսաուղերձ տեղադրեց Facebook սոցիալական ցանցի իր էջում, որում հայտարարեց, որ ինքը ժամանել է վրացական Բաթումi՝ մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների սկիզբը: Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հերքեց այս հայտարարությունը:
Սաhակաշվիլին Վրաստանում հետախուզման մեջ է: Նրա դեմ հարուցվել է 13 քրեական գործ: