«Որտեղ այս պարոնն է, այնտեղ միշտ կրկես է․ Պեսկովը՝ Սաակաշվիլիի մասին
Համաշխարհային Մամուլ
Կրեմլը Վրաստանում իրավիճակի ապակայունացման ռիսկեր չի տեսնում այն պատճառով, որ այնտեղ է ժամանել երկրի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այնտեղ, որտեղ այս պարոնն է, այնտեղ միշտ կրկես է: Կարևոր է, որ այս կրկեսը սպառնալիք չներկայացնի որևէ երկրի քաղաքացիների համար, որտեղ գտնվում է նա: Հետևաբար, փառք Աստծո, դա մեր հարցը չէ։ Մինչ այժմ մենք չենք տեսնում իրավիճակի ապակայունացման որևէ ռիսկ», - ասել է Պեսկովը:
Վրաստանում Միխեյիլ Սաակաշվիլիի դեմ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցից մի քանիսում նա հեռակա կարգով դատապարտվել է ազատազրկման:
Ուրբաթ առավոտյան քաղաքական գործիչըիր տեսաուղերձում ասաց, որ գտնվում է Բաթումիում: Նա նաև իր կողմնակիցներին կոչ արեց հավաքվել քաղաքի կենտրոնում`Ազատության հրապարակում, տեղական ընտրությունների օրը` հոկտեմբերի 2-ին:
Վրաստանի ՆԳՆ-ն միաժամանակ հերքեց Սահակաշվիլիի վերադարձի մասին լուրերը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան