ԱՄՆ֊ի փախչող զորքը Աֆղանստանում «սարսափեցնող» քանակությամբ զենք է թողել
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանում ամերիկացիների թողած զենքերի քանակը, որոնց ընդհանուր արժեքը կարող է գնահատվել 85 միլիարդ դոլար, սարսափեցնում է, «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
«Անկեղծ ասած, 85 միլիարդի այս ցուցանիշը պարզապես սարսափելի է։ Մտածեք թվերի մասին՝ 22 հազար զրահամեքենա, 358 հազար ավտոմատ, 176 հրետանի, 8 հազար բեռնատար, տրանսպորտային ինքնաթիռ, ավելի քան հարյուր ուղղաթիռ։ Նրանք զինված են մինչև ատամները», - ասել է նա։
Խոսելով Աֆղանստանից ամերիկյան բանակի շտապ փախուստի մասին՝ Շուգաևը նշել է, որ «ավելի վատ սցենար մշակել չէր կարելի»: