Հայտնի է՝ Սահակաշվիլին երբ կկարողանա վերադառնալ Ուկրաինա
Համաշխարհային Մամուլ
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի քաղաքացի է, կկարողանա վերադառնալ Կիև միայն այն բանից հետո, երբ իր ամբողջ պատիժը կրի հայրենիքում: Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Imedi» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք խոսում ենք մի մարդու մասին, ով 9 տարի եղել է Վրաստանի նախագահը: Սա աղետ է։ Մարդը կամավոր հրաժարվել է մեր երկրի քաղաքացիությունից: Եթե նա ցանկանում է վերադառնալ Ուկրաինա, կարող է դա անել իր պատժի լիարժեք ժամկետը կրելուց հետո։ Այնուհետև նա կկարողանա գնալ, ուր ցանկանա», - ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ Սահակաշվիլին բանտի աշխատակիցներին խնդրել է վերադարձնել իրեն Ուկրաինա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)