Գազի պաշարները սպառվում են․ Պուտին
Համաշխարհային Մամուլ2021 թվականի սկզբի ցուրտ ձմեռը հանգեցրեց եվրոպական պահեստարաններում գազի պաշարների դեֆիցիտի, ինչը մեծացրեց պահանջարկը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նախ հետճգնաժամային արագ տնտեսական վերականգնումը մեծացրեց գազի պահանջարկը: Երկրորդ, 2021 թվականի սկզբին շատ եվրոպական երկրներում ցուրտ ձմեռը հանգեցրեց ստորգետնյա պահեստարաններում բնական գազի պաշարների լուրջ նվազմանը», - ասել է Պուտինը էներգետիկայի զարգացմանն ուղղված հանդիպմանը:
Չորեքշաբթի օրը Եվրոպայում գազի գները կրկին հասել են ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի համար 1900 դոլարի ցուցանիշը: