Կանայք և տղամարդիկ տարբեր սրահներում կնստեն․ թալիբները նոր սահմանափակումներ են մտցրել
Համաշխարհային ՄամուլԹալիբներն արգելել են Աֆղանստանում հարսանիքներին կենդանի երաժշտությունը։ Տղամարդիկ և կանայք այժմ պետք է տոնեն տարբեր սրահներում, ՌԻԱ Նովոստիին ասել է հյուրանոցներից մեկի սեփականատերը:
Նոր կանոնները սահմանել է Իսլամական կողմնորոշման նախարարությունը, որը ստեղծվել է Կանանց գործերի նախարարությանը փոխարինելու համար։
«Երեկ մենք հանդիպում ունեցանք թալիբների հետ: Նրանք սահմանափակումներ են մտցրել հյուրանոցներում հարսանիքների համար: Հասկանալի է, որ իրենց պատճառով հյուրանոցները կտուժեն», - ասել է հանդիպմանը ներկա հյուրանոցի սեփականատերը:
Նրա խոսքով, նոր կանոնների համաձայն, կանանց համար նախատեսված դահլիճ այժմ կարող են մտնել միայն ընտանիքի անդամ տղամարդիկ: Տղամարդկանց և կանանց արգելվում է նաև միասին պարել և մասնակցել մրցումների, հավելել է նա: Բացի այդ, տոնակատարություններին ալկոհոլն արգելված կլինի: