ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով՝ 4 մարդ է զոհվել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Ջորջիա նահանգում մեկ շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով 4 մարդ է զոհվել: Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Դե Կալբ-Պեչտրի օդանավակայանում, հայտնում է տեղական FOX5 հեռուստաալիքը:
Անկումից հետո ինքնաթիռը հրդեհվել է: Օդային նավահանգիստը դադարեցրել է ինքնաթիռներ ընդունել և ուղարկել: ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը և Ազգային անվտանգության խորհուրդը հետաքննություն են սկսել:
Թե ով է եղել կործանված ինքնաթիռում, ԶԼՄ -ները չեն հայտնում: Հայտնի է միայն, որ բոլորը, ովքեր կործանված ինքնաթիռի մեջ էին, մահացել են: