Ավստրալիայում կեղծ բժիշկը COVID-19 պատվաստման 600 հավաստագիր է տվել
Համաշխարհային ՄամուլԱվստրալիայում մի կին, քողարկված բժշկի կերպարով, COVID-19-ի պատվաստումների 600 կեղծ հավաստագիր է տվել։ Նրան սպառնում է 10 000 ԱՄՆ դոլար տուգանք կամ ազատազրկում, հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Ոստիկանները ձերբակալել են կեղծ բժշկին՝ Քուինսլենդի 45-ամյա բնակչուհուն: Այնուամենայնիվ, ինչպես նշել է ABC-ն, նա ինքը չի ընդունում, որ սխալ է գործել: Հեռուստաալիքը մեջբերում է, որ «կալանավորը համարում է, որ նման վկայականներ տալու իրավունք ունի, քանի որ դեմ է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստմանը: Այժմ ոստիկանությունը զբաղված է Ավստրալիայի ողջ տարածքում նման կեղծ վկայականներ ստացած անձանց ինքնությունը պարզելու գործով։