Բրիտանական լաբորատորիայում կորոնավիրուսի 43 000 կեղծ բացասական թեստ են թողարկել
Համաշխարհային ՄամուլNHS Test and Trace հետևող համակարգը դադարեցրել է Immensa Health Clinic Ltd-ի կողմից իրականացվող կորոնավիրուսային փորձարկման աշխատանքները Մեծ Բրիտանիայի Վուլվերհեմփթոն քաղաքի իր լաբորատորիայում՝ մարդկանց կեղծ բացասական թեստերի վերաբերյալ հետազոտությունների ֆոնին, ասվում է Միացյալ Թագավորության Առողջապահության անվտանգության գործակալությունում:
Նշվում է, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում է:
Առողջապահական գործակալության հանրային առողջության միջադեպերի տնօրեն Ուիլ Ուելսը ասել է, որ վերջերս նկատվել է դրական արդյունքների աճ, որին հաջորդել է բացասական PCR թեստերի թողարկումը: «Մենք աշխատում ենք NHS Test and Trace-ի և ընկերության հետ՝ պարզելու լաբորատորիայում տեխնիկական խնդիրները, որոնք հանգեցրել են մարդկանց ոչ ճշգրիտ PCR արդյունքների: Մենք անմիջապես դադարեցրել ենք փորձարկումները այս լաբորատորիայում, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է», - ասել է Ուելսը: