ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Բաքվի և Թեհրանի միջև լարվածությանը
Ռուսաստան
Մոսկվան ակնկալում է, որ Բաքուն և Թեհրանը կլուծեն սահմանին ստեղծված իրավիճակը` քաղաքական և դիվանագիտական մեթոդներով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Ադրբեջանի և Իրանի սահմանին տիրող լարվածության նվազեցման օգտին: Մենք համոզված ենք, որ այս երկու պետությունների միջև հարաբերություններում բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով, այս կերպ տարաձայնությունները պետք է հաղթահարվեն բարիդրացիության ոգով», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)