Թուրքիան ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ է գնում
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին, գրում է ՏԱՍՍ֊ը:
«F-16-ի ձեռքբերման տեխնիկական աշխատանքները սկսվել են, մենք հետևում ենք այս գործընթացին: Թուրքիայի ուժեղացումը նշանակում է նաև ՆԱՏՕ-ի հզորացում»,- շաբաթ օրը ասել է Էրդողանը, մեջբերում է Anadolu-ն։
ԱՄՆ-ն, փորձելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո, հրաժարվել է 2019 թվականին այս երկրին հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռներ մատակարարել։ Սակայն դա տվել է հակառակ արդյունքը՝ վերջերս պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Անկարան դիտարկում է Մոսկվայից նոր սերնդի ինքնաթիռներ գնելու հնարավորությունը։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ հանրապետությունը դեռ պատրաստ է դիտարկել ռուսական Սու-35 և Սու-57 ինքնաթիռներ ձեռք բերելու հնարավորությունը, եթե Անկարան չհամաձայնվի Վաշինգտոնի հետ ամերիկյան կործանիչների մատակարարման հարցում։