Ելիզավետա թագուհին շնորհավորել է Ադրբեջանին
Համաշխարհային Մամուլ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատում Ելիզավետա Երկրորդ թագուհին շնորհավորել է Ադրբեջանին։ Այս մասին հայտնել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատանը։
Օրեր առաջ բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ լորդ Գուրբան Հուսեյնը կառավարությանը հարցրել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում Մեծ Բրիտանիան երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու համար։
Լորդ Գոլդսմիթը, պատասխանելով բրիտանական կառավարության անունից հնչած հարցին, շնորհավորանքներ է փոխանցել թագուհի Ելիզավետա Երկրորդի անունից Ադրբեջանի անկախության 30-ամյակի առթիվ, գրում է Trend-ը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)