Թուրքական ԱԹՍ֊ների մատակարարումն Ուկրաինային չի նպաստում Դոնբասում իրավիճակի կարգավորմանը. Պեսկով
Համաշխարհային Մամուլ
Թուրքական գրոհային անօդաչուների մատակարարումն Ուկրաինային կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման Դոնբասի շփման գծում, չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք իսկապես հատուկ և լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, բայց այս դեպքում, ցավոք, հաստատվում են մեր մտավախությունները, որ ուկրաինացի զինվորականներին զենքի նման տեսակների մատակարարումը կարող է հանգեցնել շփման գծում իրավիճակի ապակայունացմանը»,֊հայտարարել է Կրեմլի խոսնակը։
Ինչպես հայտնել ենք,հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է, որ զինվորականներն առաջին անգամ Դոնբասում օգտագործել են թուրքական անօդաչու «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան