Աշխարհում հակամարտությունների պատճառով փախստականների թիվը հասել են ռեկորդային 48 միլիոնի․ ՄԱԿ
Համաշխարհային ՄամուլՆերքին տեղահանվածների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Սեսիլլա Խիմենես-Դամարին հայտարարել է, որ հակամարտությունների արդյունքում՝ ներքին տեղահանվածների թիվը աշխարհում հասել է 48 միլիոնի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Զինված հակամարտությունների և բռնությունների հետևանքով իրենց բնակության վայրերից տեղահանվածների թիվը հասել է 48 միլիոնի ամբողջ աշխարհում։ Սա երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է», - ասել է նա:
Խիմենես-Դամարին նշել է, որ զինված հակամարտությունների և համատարած բռնությունների ավելի բարդ միջավայրում գնալով դժվարանում է ապահովել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:
Հիշեցնենք, որ Հունգարիայի իշխանությունները դեռ 2015 թվականին՝ միգրացիոն ճգնաժամի հենց սկզբում, հանդես էին գալիս Եվրոպայում փախստականների հոսքերի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու օգտին։ Այս երկիրն առաջինն էր Եվրամիությունում, որը դադարեցրեց իր տարածք Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից ներգաղթյալների մուտքի թույլտվությունը։ Բուդապեշտում մտավախություն ունեն, որ ահաբեկչական կազմակերպությունների անդամները կարող են անօրինական միգրանտների հետ միասին մուտք գործել ԵՄ։