Թուրքական «Բայրաքթարները» պատրաստ են մարտական օգտագործման․ Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար
Համաշխարհային ՄամուլԹուրքական արտադրության «Բայրաքթար» հարվածային անօդաչուները գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի հերթապահության մեջ և մշտապես պատրաստ են մարտական օգտագործման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը BBC-ի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։
««Բայրաքթարները» այս տարվա գարնանից պատրաստականության են բերված,- ասել է Նաևը,- նրանք հետախուզություն և վարժանքներ են իրականացրել։ «Երբ Ուկրաինան գնեց այդ համալիրները, տեղի ունեցավ նրանց անձնակազմի համապատասխան պատրաստումը, այժմ «Բայրաքթարի» բոլոր անձնակազմերը պատրաստ են գիշեր-ցերեկ հետախուզության, ինչպես նաև մարտական օգտագործման համար»,- նշել է Նաևը։