Քաբուլում ահաբեկիչները ներխուժել են հիվանդանոցի շենք
Համաշխարհային Մամուլ
Քաբուլում ահաբեկիչների խումբը ներխուժել է հիվանդանոցի շենք, որտեղ պայթյուններ են որոտացել։ Բախումներ են տեղի ունեցել թալիբների և ահաբեկիչների միջև, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ականատեսը։
«Մահապարտ ահաբեկիչների խումբը հիվանդանոց է մտել, բախումները շարունակվում են, հարձակվողները պայթեցրել են մուտքի դուռը»,- ասել է աղբյուրը։
Իր հերթին, թալիբների ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հաստատել է կատարվաի մասին լուրերը։ «Քաբուլի տասներորդ թաղամասում երկու պայթյուն է որոտացել», - ասել է Քարիմին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Քաբուլի հիվանդանոցի մոտ պայթյուններ էին որոտացել։ Աղբյուրը նշում էր, որ զոհեր կան։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան