Պյատիգորսկում կայացել է ռուս-ադրբեջանական սահմանագծման հանձնաժողովի նիստը
ՌուսաստանՀոկտեմբերի 27-28-ը Պյատիգորսկում կայացել է ռուս-ադրբեջանական սահմանագծման համատեղ հանձնաժողովի տասներորդ նիստը։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման գործընթացի շարունակման հետ կապված հարցեր, հաստատվել է հանձնաժողովի 2022 թվականի աշխատանքային ծրագիրը։
Կողմերը արձանագրել են, որ Սահմանագծման ռուս-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի 2021 թվականի աշխատանքային պլանն ամբողջությամբ ավարտված է։ Հանդիպումն անցել է բաց երկխոսության և փոխըմբռնման ոգով։
Հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի տարածքում։ Հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։